Ռազմական 

Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի ստեղծումը սադրիչ քայլ է

analitik.am

Վրաստանում ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնի ստեղծումը սադրիչ քայլ է, նման կենտրոնի անհրաժեշտություն չկար, հայտարարել է դաշինքում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն, հաղորդում է ria.ru-ն:

 

Վրաստանում տարածաշրջանային ուսումնական կենտրոն ստեղծելու ՆԱՏՕ-ի պլանների մասին դեռևս 2014 թվականի սեպտեմբերի 1-ին հայտարարել էր դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Հինգշաբթի օրը պաշտպանության նախարարների մակարդակով Վրաստան-ՆԱՏՕ-ի հանձնաժողով նիստից հետո դաշինքի ներկայիս ղեկավար Ենս Ստոլտենբերգը հայտնել է, որ կենտրոնի աշխատանքներին կմասնակցեն դաշինքի անդամները, այնտեղ ուսուցում են անցնելու ՆԱՏՕ-ի, Վրաստանի և գործընկեր երկրների զորքերը:

 

Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն նշել է, որ կենտրոնի գտնվելու վայրի մասին տեղեկությունը կարող է հայտնվել փետրվարի վերջին: Որպես հնարավոր վայր է նշվում Վազիանիում գտնվող ռազմակայանը:

 

«Վրաստանում ուսումնական կենտրոնի բացումը քայլ է, որը չի կարելի այլ կերպ գնահատել, քան սադրանք: ՆԱՏՕ-ի համար ոչ մի անհրաժեշտություն չկա ինչ-որ կենտրոններ ստեղծելու: Մենք, իհարկե, կպարզենք՝ ինչի մասին է խոսքը, բայց, այնուամենայնիվ, Վրաստանում ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների հայտնվելը լարվածության ուժեղացման և տարածաշրջանային անվտանգության վատթարացման ուղղությամբ քայլ է»,- հայտարարել է Գրուշկոն ռուս լրագրողներին:

Նույն շարքից