Ռազմական 

Բաղանիսում ադրբեջանական կրակոցներից վնասվել է գազատար խողովակը

analitik.am

Տավուշի մարզի Բաղանիս գյուղն անցած գիշեր եղել է ադրբեջանական կրակահերթի տակ: Բնակավայրի ուղղությամբ կրակոցների պատճառով վնասվել է գազատար խողովակը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում փաստել է  Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը: «Գյուղը միայն նյութական վնասներ է կրել, մարդկային կորուստներ չկան: Գնդակոծվել են տները և գազատար խողովակը: Եվ այս ամենը տեղի է ունեցել փետրվարի 5-ի` երեկոյան 20:30-ից սկսած»,-ասաց Սահակյանը:


Ադրբեջանական կողմը շուրջ 200 անգամ կրակել է Տավուշի սահմանամերձ մի քանի գյուղերի ուղղությամբ: Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մասնավորապես տեղեկացրել էր. «Կրակել են, հիմնականում, գյուղերի ուղղությամբ: Մենք պատասխանել ենք դիրքերի ուղղությամբ»: Հակառակորդի կրակոցից Ներքին Կարմիրաղյուր գյուղում մահացել է 60-ամյա տղամարդ` Վանիկ Գուրգենի Ղուկասյանը: Գյուղացիներից մեկի տեղեկացմամբ` տղամարդը տան մոտ է եղել, երբ մահացու վիրավորում է ստացել:

Նույն շարքից