Առողջապահություն 

Հայաստանում այս տարի կարմրուկի դեպքերն ավելի շատ էին, քան նախորդ տարի

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանը ասաց, որ Հայաստանում այս տարի արձանագրվել է կարմրուկի 31 դեպք, որը 3 անգամ ավելի է, քան նախորդ տարի.  լրագրողներին հայտնեց

Նրա խոսքով՝ կարմրուկի բերովի դեպքերի քանակի ավելացումը պայմանավորված է Հայաստանում տուրիզմի ակտիվացմամբ:

«Իրականում 4 վարակակիր է եղել, որոնք արտերկրից վարակով եկել են Հայաստան, որոնցից էլ հետագայում վարակվել են մյուսները: Կարմրուկի առաջին դեպքը մի 4-ամյա աղջնակից է փոխանցվել, ով ծնողների հետ գնացել էր Բելգիա՝ հանգստանալու, որից հետո եկել Հայաստան ու գնացել մանկապարտեզ: Մյուս դեպքերը եկել են ՌԴ-ից, Վրաստանից և Ֆրանսիայից»,- ասաց Սահակյանը:

Նույն շարքից