Ռազմական 

Դոնեցկի ՊՆ. Աշխարհազորայինները Դեբալցեւոյում արգելափակել են ուկրաինական խմբավորման նահանջը

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Դոնեցկի զորամիավորումները ռազմաճակատի ողջ երկյանքով շարունակում են վստահորեն պահպանել նախօրոք գրավված դիրքերը՝ միաժամանակ Դեբալցեւոյում արգելափակելով  ուկրաինական զորախմբի նահանջի ճանապարհը:

 

Այդ մասին հայտնել է Դոնեցկի ՊՆ փոխնախարար Էդուարդ Բասուրինը, նշելով, որ Դեբալցեւոյում շրջապատման մեջ գտնվող ուկրաինական ուժայինները ծանր հրետանային համակարգերից ու ականանետներից շարունակում են հրետակոծությունը:

 

Դոնեցկի աշխարհազորայինները, դեռեւս պատասխան գործողությունների չեն դիմում՝ նպատակ ունենալով ամրապնդել ավելի վաղ գրավված հենակետերը: Բասուրինի խոսքերով ներկայումս աշխարհազորայիններն արգելափակում են ուկրաինացի ուժայինների տեղաժարժը Դեբալցեւոյում ու Չերնուխովո բնակավայրի շրջանում:

 

Միաժամանակ ուժայինները «Գրադ» ու «Սմերչ» հրետանային համակարգերից անընդմեջ ռմբակոծության են ենթարկում Դոնեցկի բնակելի թաղամասերը:

 

 

Նույն շարքից