Ռազմական 

Միջազգային կոալիցիայի օդուժն ոչնչացրել է ԻՊ 30 ահաբեկչի

analitik.am

 

Ինչպես հաղորդում է  INTERFAX.RU  գործակալությունը, Միջազգային կոալիցիայի օդուժի հրետակոծությունների արդյունքում Սիրիայում ոչնչացվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման շուրջ 30 գրոհային:

 

Այդ մասին հայտնել է մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը, նշելով որ իրականում սպանվածների թիվը զգալիորեն գերազանցում է պաշտոնական հաղորդագրությանը, ռմբակոծության արդյունքում լիկվիդացվել են Ռաքքայի շրջանում տեղակայված ԻՊ գրոհայինների ռազմական տեխնիկան ու զինամթերքի պահեստները:

 

Հիշեցնենք, որ վերջին օրերին դաշնակիցների օդուժը պարբերաբար ռմբակոծում է Սիրիայում ու Իրաքում գտնվող ահաբեկիչների հենակետերը:

 

 

Նույն շարքից