Երկիր մոլորակի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել: Այս մասին հայտնում է ՌԴ Կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտի հելիոֆիզիկական ծառայությունը: Ըստ ռուս գիտնականների՝ փոթորիկը սկսվել է նոյեմբերի 6-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 22:18-ին:
Մասնագետները հայտնում են, որ նոյեմբերի 7-8-ը Արևի բոցավառման ակտիվությունը ցածր է լինելու, գեոմագնիսական դաշտը՝ թույլից մինչև չափավոր անկայուն, ճառագայթային իրավիճակը՝ կայուն:
Նշենք, որ Երկիր մոլորակի վրա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը տեղի էր ունեցել 1859թ.: