Ռազմական 

ԱՄՆ-ն Իրաքում հնարավոր է ցամաքային գործողություն սկսի

analitik.am

ԱՄՆ-ի զինված ուժերը փորձում են հնարավորինս շատ հետախուզական տվյալներ հավաքել, որպեսզի վերջնական որոշում կայացնեն Իրաքում ցամաքային գործողություն սկսելու վերաբերյալ, գրում է gazeta.ru-ն:

 

Կենտրոնական հրամանատարությունում առկա աղբյուրը պատմել է, որ Մոսուլում առաջին գործողությունը կարող է սկսվել 2015-ի ապրիլին:

 

Նշվում է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը շարունակում է ամրապնդել  քաղաքի պաշտպանությունը:

 

Եթե հրամանատարությունում կգտնեն, որ իրաքյան բանակին անհրաժեշտ է ԱՄՆ-ի զինուժի օգնությունը, ապա հրամանատարությունը ցամաքային գործողություն սկսելու առաջարկով կդիմի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: 

Նույն շարքից