Ռազմական 

Հակառակորդն անցնող շաբաթ հրադադարը խախտել է 1200 անգամ

analitik.am

Արցախի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` փետրվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է  ավելի քան 17000 կրակոց:


 ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել  վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

Շաբաթվա ընթացքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են նաև պատժիչ գործողությունների, ինչի արդյունքում հակառակորդը կրել է մարդկային և նյութական կորուստներ:

Նույն շարքից