Ռազմական 

Հալեպի հրթիռակոծության հետեւանքով զոհվել է 5 խաղաղ բնակիչ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Հալեպի արեւմտյան թաղամասերը կրկին ենթարկվել են հրթիռային ու ականանետային ռմբակոծության, ինչի հետեւանքով զոհվել ե առնվազն 5 մարդ, իսկ ավելի քան 30 հոգի վիրավորվել են:

 

Հալեպի հին քաղաքում կառավարական ուժերին հաջողվել է վնասազերծել ահաբեկիչների 3 ստորգետնյա թաքստոցն, իսկ մայրաքաղաքի հարավում կասեցվել է գրոհայինների հարձակումը:

Լաթաքիայի շրջանում կառավարական զինուժը ամբողջությամբ ոչնչացրել է Թուրքիայի սահմանը հատող գրոհայինների զորաջոկատը, ինչի արդյունում վնասազերծվել են նաեւ նրանց երկու դաշտային հրամանատարները:

 

Միաժամանակ Ջեբալ ալ-Հաքրադի շրջանում սիրական օդուժի հարվածների արդյունքում լիկվիդացվել են իսլամական տասնյակ գրոհայիններ ու նրանց ռազմական տեխնիկան:

Իդլիբ պրովինցիայում սիրական օդուժը  Աբու-Դուհուր օդանավակայանի շրջանում տեղակայված ահաբեկիչների հենակետերի ուղղությամբ իրականացրել է շուրջ 25 թռիչք, ինչի արդյունքում ամբողջությամբ ոչնչացվել է դեպի ռազմական օդանավակայան շարժվող գրոհայինների զորաջոկատը:

 

Դարհա պրովինցիայում  կառավարական ուժերն իրենց վերահսկողությունն են հաստատել Թել Բրաք- Քամիշլի ավտոխճուղու նկատմամբ, իսկ այնուհետեւ զարգացնելով հաջողությունը, ԻՊ գրոհայիններից ազատագրել են եւս 3 բնակավայրեր:

Բացի այդ Սահլիա բնակավայում ամբողջովին ոչնչացվել է շրջապատման մեջ հայտնված գրոհայինների խմբավորումը: Հաղորդվում է ավելի քան 30 ահաբեկչի վնասազերծման մասին:

 

Նույն շարքից