Ռազմական 

Եգիպտոսը Ֆրանսիայից գնել է 24 Rafale ռմբակոծիչ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Եգիպտոսը Ֆրանսիայի հետ կնքել է համաձայնություն 24 Rafale ռմբակոծիչների ու մեկ FREMM ֆրեգատի ձեռքբերման վերաբերյալ: Ինչպես հայտնում է ֆրանսիական  Les Echos պարբերականը, գործարքի ընդհանուր արծեքը կկազմի մոտ 6 միլիարդ դոլար:

 

Գործարքի միջնորդությամբ հանդես են եկել ֆրանսիական COFACE վարկային ու մի շարք այլ բանկեր: Գումարի մի մասը համաձայնվել է հատկացնել Սաուդյան Արաբիան, իսկ Եգիպտոսը պարտավորվել է վճարել 500 միլիոն եվրո կանխավճար:

 

Ինքնաթիռների առաջին խմբաքանակն ու ֆրեգատը եգիպտական իշխանությունները կստանան օգոստոսին, երբ տեղի կունենա վերանորոգված ու ընդարձակված Սուեզի ջրանցքի հանդիսավոր բացումը:

 

Այսպիսով Եգիպտոսը կդառնա ֆրանսիական Rafale ինքնաթիռների առաջին գնորդը: Հիշեցնենք, որ Հնդկաստանը, որ մտադիր էր ձեռք բերել ֆրանսիական Rafale ռմբակոծիչները, դեռ չի շտապում իրականություն դարձնել մտահղացումը, քանի որ որպես հակակշիռ տարբերակ ուսումնասիրում է ռուսական Սու-30 ռմբակոծիչները:

 

Գերմանիան վերսկսել է ռազմական արտահանումները Սաուդյան Արաբիա

 

Պատերազմական վիճակում գտնվող երկրներում զենքը կարող է հայտնվել արմատական խմբավորումների ձեռքում

Նույն շարքից