Ռազմական 

ԻՊ ահաբեկիչները ազատ են արձակել նախկինում գերված 37 քրիստոնյա բնակչի

analitik.am

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ը տևական բանակցություններից հետո ազատ է արձակել փետրվարին գերեվարած քրիստոնյա ասորիներին։ Այդ մասին հայտարարել է Լիբանանի ասորական համայնքի ներկայացուցիչ Սարգոնը։

Նրա խոսքերով՝ ԴԱԻՇ-ն ազատ է արձակել իրենց համայնքի 37 ներկայացուցչի, որոնք բոլորն էլ արդեն Թել-Թամար քաղաքում են։ Նա ընդգծել է, որ նրանք հիմնականում կանայք են։

Ահաբեկիչների հետ բանակցությունները սկսվել են մարտին՝ քրիստոնեական գյուղերի գրավումից հետո, որի հետևանքով գերի էր ընկել առնվազն 250 տեղաբնակ։

Նույն շարքից