Ռազմական 

Հալեպի պրովինցիայում քուրդ աշխարհազորայիններն ազատագրել են երկու բնակավայր

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Արբինում անհայտ զինյալների կողմից սպանվել է Իթիհատ աշ-Շամ խմբավորման դաշտային հրամանատարներից մեկը: Իր նշանակությամ երրորդ տեղում գտնվող խմբավորման հրամանատարությունը սպանության մեջ մեղադրել է Ջեբհաթ ԱՆ-Նուսրա խմբավորմանը, որոնք, սակայն, իրենց վրա չեն վերցրել սպանության պատասխանատվությունը:

Միաժամանակ Կալյամունում սիրիական օդուժը լայնամաշտաբ ռմբակոծության է ենթարկել գրոհայինների բոլոր հենակետերը:

Հալեպի պրովինցիայում քուրդ աշխարհազորայիններն ազատագրել են երկու բնակավայր, իսկ այնուհետեւ զարգացնելով հաջողությունը Այն-Արաբի հարավում գրավել եւս 4 բնակավայր:

Ամենաարյունալի մարտերն ու սիրիական օդուժի հարվածները գրանցվել են Ալ-Բրեյջ, Սեյֆաթ ու Անադան շրջաններում, որտեղ սիրիական զինուժը օդուժի օժանդակությամբ հարձակումներ է իրականացրել ահաբեկիչների հենակետերի ուղղությամբ:

 

Միաժամանակ Մարեա քաղաքի ծայրամասում Ան-Նուսրայի մահապարտը գործի է դրել պայթուցի ռումբերով բեռնավորված ավտոմեքենան, ինչի հետեւանքով զոհվել են ԻՊ խմբավորման տասնյակ գրոհայիններ:

 

Իսկ Հալեպի պրովինցիայի հարավում ընդհարվել են Ան-Նուսրա ու Ջեշ ալ- Մուջահեդին խմբավորումների գրոհայինները, որոնց փոխհրաձգության հետեւանքով տուժել են խաղաղ բնակիչները: Տվյալների համաձայն մահացել է 3 մարդ: Կորուստներ են կրել նաեւ հակառակորդները, իսկ Ջեշ ալ –Իսլամի շուրջ 60 գրոհայիններ գերվել են Ան-Նուսրայի ահաբեկիչների կողմից:

 

 

Նույն շարքից