Ռազմական 

Հանգստյան օրերին սահմանում պահպանվել է միջին լարվածությունը

analitik.am

Հանգստյան օրերին հայ-ադրբեջանական սահմանին կրկին գրանցվել է լարվածություն: Հակառակորդն ավելի քան 200 կրակոց է արձակել հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ: Եղել են նաեւ կրակոցներ փոքր տրամաչափի ականանետերից:

 

 

Հայկական զինված ուժերում այս իրավիճակը որակում են սահմանային միջին լարվածություն: «Կրակել են հիմնականում Տավուշի մարզի գյուղերի դիրքերի ուղղությամբ: Սովորաբար նրանք կրակում են թե՛ դիրքերի, թե՛ բնակավայրերի ուղղությամբ: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան: Հանգստյան օրերին հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են 200 կրակոց: Հայկական զինված ուժերն էլ պատասխանում են: Չեն թուլացնում զգոնությունը սահմանին»,- տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար  Արծրուն Հովհաննիսյանը: 

Նույն շարքից