Ռազմական 

Հալեպում ահաբեկիչները պայթեցրել են քաղաքի հնագույն ամրոցը

analitik.am

Գրոհայինները Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում պայթեցրել են 10-րդ դարում կառուցված պատմական ամրոցի արևմտյան մուտքը՝ հայտնում է Sputnik-ը:

«Այսօր զինյալները պայթեցրել են միջնաբերդի արևմտյան դարպասների տակ գտնվող թունելը, որը ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում: Պայթյունի հետևանքով վնասվել է ամրոցի արևմտյան հատվածը»,- պարզաբանել է գործակալության զրուցակիցը:

Աղբյուրի տվյալներով՝ պայթյունից հետո զինյալները գրոհել են ամրոցի մոտ գտնվող սիրիական բանակի դիրքերը: Կառավարական զորքերը հետ են մղել ահաբեկիչների հարձակումը: Դաժան մարտերի արդյունքում զոհվել է 1, վիրավորվել 3 զինվոր:

Նույն շարքից