Ռազմական 

Ռուս հետախույզները վարժանքներ են անցկացնում Հայաստանի լեռներում

analitik.am

ՌԴ Հարավային ռազմական շրջանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները դաշտային պարապմունքներն են սկսել Հայաստանի «Կամխուտ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, զորավարժություններին մասնակցում է ավելի քան 600 մարդ և մոտ 50 միավոր տեխնիկա:

 

«Հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները «տագնապից» հետո 20 կիլոմետր են անցել «Կամխուտ» ուսումնավարժական համալիրի շրջանում, որտեղ անցկացվում են զորավարժությունները»,-հաղորդել են ռազմական շրջանից:

 

Դաշտային հավաքներն անցկացվելու են այս ամսվա ընթացքում՝ հետախուզական գումարտակի ղեկավարությամբ:

 

«Ուսումնավարժանքները հիմնված են լինելու կապի, կրակային, տակտիկական, հատուկ, ինժեներային պատրաստվածության, արտակարգ պայմաններում՝ ձմռանը ցերեկային և գիշերային ժամերի մեքենա վարելու փորձնական դասընթացների վրա»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նույն շարքից