Էլվիս Փրեսլին նորից դարձել է բրիտանական հիթ-շքերթի առաջատարը: 40 տարի առաջ մահացած երգիչը 12-րդ անգամ է դառնում UK album charts-ի հաղթողը:
«Ռոք-ն-ռոլի արքայի» If I Can Dream ալբոմը ավելի հաճախ է գրավել բրիտանական հիթ-շքերթի առաջին հորիզոնականը, քան մյուսները:
Փրեսլիի փոխարեն մրցանակը ստացել է նրա այրին՝ Փրիսցիլա Փրեսլին: Նա նշել է, որ երգիչը միշտ ցանկացել է թողարկել այդ ալբոմը: Էլվիսը շատ ուրախ կլիներ, որ մինչ օրս երկրպագուներ ունի, ովքեր շարունակում են սիրել նրա երաժշտությունը: