Ռազմական 

Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախույզները վարժանքներ են սկսել «Կամխուտ» զորավարժարանում

analitik.am

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները «տագնապի ազդանշանով» 20-կիլոմետրանոց երթ են կատարել դեպի դաշտային պարապմունքների անցկացման շրջան՝ «Կամխուտ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիր: Վարժանքներում ներգրավված Է ավելի քան 600 զինծառայող եւ շուրջ 50 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա:


Դաշտային պարապմունքները կանցկացվեն մեկ ամսվա ընթացքում: Դրանք կղեկավարի զորամիավորման հետախուզական գումարտակի վարչությունը:


Պարապմունքների ընթացքում կյուրացվեն կապի գծով, կրակային, տակտիկական, հատուկ, ինժեներային պատրաստության, տեղագրության եւ ձմռան տարեշրջանում Էքստրեմալ պայմաններում,  ինչպես ցերեկը, այնպես Էլ գիշերը, մարտական մեքենաների վարման գործնական դասընթացները: Մարտավարական-հատուկ պատրաստության գծով հմուտ հրահանգիչները զինծառայողներին կսովորեցնեն հաղթահարել հետախույզի աշխատանքի հետ կապված հոգեբանական արգելքներն ու դժվարությունները:


Հետախույզների դաշտային պարապմունքները կավարտվեն մարտական պատրաստության նորմատիվների եւ ստուգարքների հանձնմամբ:

Նույն շարքից