Ռազմական 

Հորդանանյան ռազմաօդային ուժերը շուրջ 56 թռիչք են իրականացրել ԻՊ ահաբեկիչների դեմ

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, Ալ-Հասակա ու Քամիշլու շրջաններում սիրիական օդուժը ռմբակոծության է ենթարկել ԻՊ գրոհայինների դիրքերը, ինչի արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների ուսումնավարժական ճամբարն ու զինապահեստները:

 

Միաժամանակ հորդանանյան ռազմաօդային ուժերը շուրջ 56 թռիչք են իրականացրել ԻՊ ահաբեկիչների դեմ՝ պատճառելով մարդկային ուժի ու ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ: Դարա պրովինցիայում սիրիական զինուժի հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրվել է 3 բնակավայր, ինչպես նաեւ գրավվել ստրատեգիական նշանակություն ունեցող բարձունքներ: Գրոհայինները, չնայած մարդկային խոշոր կորուստներին, արյունալի դիմադրություն են ցուցաբերել:

 

Քերֆա շրջանում տեղի աշխարհազորայինների զորաջոկատները, անցնելով թշնամու թիկունք, վնասազերծել են ԻՊ խմբավորման ավտոշարասյունն ու դեպի Դամասկոս տանող ավտողճուղու ուղղությամբ առաջխաղացման դեպքում սպառնացել ոչնչացնել բոլոր գրոհայիններին:

Դարա քաղաքում ԻՊ գրոհայինների հրետակոծության հետեւանքով տնտեսագիտության ինստիտուտի մոտ զոհվել է մեկ ուսանող, իսկ նրա 5 ընկերները վիրավորվել են:

 

Ալ-Կունեյտրա պրովինցիայում հրետանու ու օդուժի օգնությամբ կառավարական ուժերը նոր հարձակողական գործողություններ են սկսել, Ներկայումս Մասխարա բնակավայիր շրջանում ընթանում են արյունալի մարտեր, ինչի արդյունքում գրոհայինները կրում են խոշոր կորուստներ:

 

 

 

 

Նույն շարքից