Ռազմական 

Հալեպի պրովինցիայում քուրդ աշխարհազորայիններն ազատագրել են 128 բնակավայր

analitik.am

 

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, Հալեպի պրովինցիայի Այն-Արաբ շրջանում քուրդ աշխարհազորայիններին ԻՊ գրոհայինների դեմ մարտերում հաջողվել է ազատագրել վերոհիշյալ շրջանի 128 բնակավայր, ինչի արդյունքում շրջանի հարավն ամբողջապես ազատագրվել է:

 

Սիրիական օդուժը ռմբակոծության է ենթարկել Քուվերեյս ռազմական օդանավակայանի շրջանում տեղակայված գրոհայինների դիրքերը:

Շարունակվում է Հալեպի արեւմտյան թաղամասերի հրետակոծությունը, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 3 խաղաղ բնակիչ, ավելի քան 10 մարդ վիրավորվել է:

 

Հոմս պրովինցիայի Թելբիսա քաղաքի ուղղությամբ գրոհայինների ձեռնարկված հարձակումը, երկարտեւ ու արյունալեի մարտերից հետո կասեցվել է սիրիական զինուժի կողմից, իսկ շրջանի արեւելքում մարտերը շարունակվում են ու կրում են հիմնականում դիրքային բնույթ:

 

Միաժամանակ Հարաքեթ-Հազմ խմբավորման դաշտային հրամանատարի սպանության պատասխանատվությունն իր վրա է վերցրել Ան-Նուսրա խմբավորում՝ հայտարարելով, որ վերջինս կտտանքների չի ենթարկվել:

 

Նույն շարքից