Մմերիկացի հաջողակ մեկը կարողացել է հնոտիավաճառից գնել Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» գիրքն ընդամենը 2 դոլարով։ Գործարքն ինքնին ձեռնտու էր. այսպիսի գրքի համար մի քանի դոլար վճարելը մեծ բան չէ։ Բայց գրքի հանդեպ սերը տղային փոխհատուցվեց հարյուրապատիկ անգամ։
Պարզվեց, որ գիրքը հեղինակի մակագրությամբ է։ Անգամ դժվար է պատկերացնել, թե այսօր այն ինչ արժեք կունենա, բայց տղան լավ կաներ՝ դեռ չվաճառեր։

