Ռազմական 

ԱՄՆ-ի հրթիռային նավը հասել է Ռուսաստանի ափերին՝ տարածաշրջանում «խաղաղություն հաստատելու» համար

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը ամերիկյան «USS Cole»  հրթիռային նավը ուղարկվել է Սեւ ծովի ռուսաստանյան ափերի մոտ՝ տարածաշրջանում «խաղաղություն ու անդորրություն» ապահովելու համար:

 

Այդ մասին հայտնել Է ԱՄՆ 6-րդ նավատորմի հրամանատարությունը, նշելով որ նավը Սեւ ծով է մտել ՆԱՏՕ-ի անդամ ու համագործակցության մեջ մտնող երկրների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Նավը տիրապետում է հրթիռային համակարգերի, որոնք ընդունակ են պայքարել սուզանավերի ու խոշոր նավերի դեմ, լիկվիդացնել ինքնաթիռներ ու հրթիռներ:

 

Հիշեցնենք, որ Մոնտրեի կոնվենցիայի համաձայն ոչ սեւծովյան երկրներն իրավունք չունեն Սեւ ծովում 21 օրից ավելի մնալ, սակայն նախորդ տարվա ընթացքում ԱՄՆ-ն արդեն խախտել է համաձայնագիրը՝ տարածաշրջան մտցնելով 9 ռազմական նավ:

 

Նույն շարքից