Ռազմական 

Եգիպտոսի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են 17 գրոհայինների

analitik.am

Եգիպտոսի ռազմաօդային ուժերը Սինայի թերակղզու հյուսիսում ոչնչացրել են ծայրահեղական խմբավորման առնվազն 17 գրոհայինի: Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով «Ալ-Յաում աս-Սաբիա» թերթին, եգիպտական օդուժը մի շարք հարվածներ է իրականացրել Շեյխ-Զուվեյդ, Ռաֆահ եւ Էլ-Արիշ քաղաքների մոտակայքում գտնվող ջիհադիստների կուտակումների ուղղությամբ:


Հաղորդվում է նաեւ, որ գործությունների արդյունքում վիրավորվել է ապօրինի զինված խմբավորումների 6 անդամներ, եւս 20 հոգի ձերբակալվել է՝ ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով:


Հունվարի 29-ին ծայրահեղականների կատարած հարձակումներից հետո եգիպտական բանակը՝ երկրի ՆԳՆ-ի հետ միասին,  Սինայում սկսել է հակաահաբեկչական գործողությունների ակտիվ նոր փուլը:

Նույն շարքից