Ռազմական 

ԻՊ գրոհայինները հարձակում են ձեռնարկել Սիրիայի հարավում

analitik.am

 

Ինչպես հայտնում է ANNA.NEWS գործակալությունը, Արյունալի մարտերը շարունակվում են Արեւմտյան Ղութի ու Դարեյի շրջաններում, որտեղ Խան-Շիհայի պլանտացիաների մոտակայքում սիրիական ինքնաթիռներն ու ուղղաթիռները մասսայական հրետակոծության են ենթարկել գրոհայինների հենակետերը:

 

Օգտվելով Արեւմտյան Ղութում ռազմական գործողությունների ակտիվացումից, գրոհայինները Սիրիայի հարավում ձեռնարկել են մի շարք հարձակումներ, սակայն սիրիական զորամիավորումները, օդուժի ու հրետանի օժանդակությամբ կասեցրել են նրանց առաջխաղացումը՝ պատժառելով մարդկային ուժի ու ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ:

 

Արդեն շուրջ երկու օր է հրետակոծության է ենթարկվում Թադամունի սիրիական զորքերի հենակետերը: Գրոհայինների ականանետային ու հրթիռային ռմբակոծության հետեւանքով վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, իսկ Ալ-Ասադում ծանր վերքերից մահացել է մեկ կին ու պատանի:

Զաբադային քաղաքում սիրիական օդուժի գիշերային հարվածների շնորհիվ ոչնչացվել է գրոհայինների թաքստոցն, ինչի արդյունքում վնասազերծվել են 30 գրոհայիններ:

 

 

Նույն շարքից