Ռազմական 

Եթե Հայաստանի կողմից հարձակման միջադեպ եղել է, թող ԵԱՀԿ-ն քննի այն. Արծրուն Հովհաննիսյան

analitik.am

ՀՀ պաշտպանության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը կոչ է անում, որ միջազգային դիտորդական առաքելությունները, մասնավորապես, ԵԱՀԿ-ն գա և քննի  հայ-ադրբեջանական շփման գծում հայկական կողմից Ադրբեջանի ռազմական դիրքերի հարձակման փորձերը:


Մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցի այն հայտարարությունը, իբր  հայկական կողմը փորձել է հարձակում գործել Ադրբեջանի ռազմական ուժերի դիրքերի վրա և ինչի արդյունքում՝ հայկական կողմն ունեցել է  կորուստներ, նա հավելում է. «Մենք հենց հիմա պահանջում ենք, որ միջազգային դիտորդական առաքելությունները գան, քննեն այդ միջադեպը: Խոսքը ԵԱՀԿ առաքելության մասին է: Եթե փաստեր ունի Ադրբեջանը, թող ցանկացած փաստ ներկայացնի»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նույն շարքից