Ռազմական 

ԼԺՀ աշխարհազորայինները Դեբալցեւոյում վերախ մբավորվում են վերջնական հարվածի համար

analitik.am

Ինչպես տեղեկացնում է  «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Դեբալցեւոյում շրջապատման մեջ հայտնված ուկրաինական ուժայինները կրում են խոշոր կորուստներ, սակայն, դեռեւս չեն հանձնվում:

 

Չերնուխինո բնակավայրի մոտ Լուգանսկի աշխարհազորայինները իրագործում են ուժերի վերախմբավորում՝ վերջնական հարձակման համար:

Մարտերն առայժմ ընթանում են քաղաքի մատույցներում: Լայնամասշտաբ ռազմական գործողություններ աշխարհազորայինները դեռ չեն ձեռնարկում, քանի որ քաղաքում մնում են մեծ թվով խաղաղ բնակիչներ:

 

Գաղթականները դուրս են բերվում այսպես կոչված կյանքի ճանապարհով: Ուկրաինական հրետանու ռմբակոծության հետեւանքով ամբողջությամբ քարուքանդ է եղել տեղի բանտը, բանտարկյալների մեծ մասը զոհվել է, իսկ ողջ մնցածներին տնօրինությունն ազտատ է արձակել:

 

Ավելորդ զոհեր թույլ չտալու համար, աշխարհազորայինները չեն շտապում հարձակման անցնել, այլ հիմնականում ամրապնդում են նախօրոք գրավված դիրքերն ու զննում տեղանքը:

 

 

 

 

 

Նույն շարքից