Ռազմական 

Դամասկոսի Ջոբար արվարձանում լիկվիդացվել են տասնյակ ահաբեկիչներ

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, վերջին օրերին սիրիական կառավարական ուժերի հատուկ գործողությունների շնորհիվ ոչնչացվել են հակառակորդի տասնյակ ականանետային ու հրթիռային հենակետեր, սակայն ամբողջությամբ լիկվիդացնել գրոհայիններին անհնարին է, քանի որ վերջիններս տեղակայված են առավել խիտ բնակեցված վայրերում, որոնց հրետակոծումը  նոր զոհեր կգրանցի խաղաղ բնակչության շրջանում:

 

Հիմնական ռազմական գործողություններն ընթանում են Արեւելյան Ղութի շրջանում, Ջոբարում ու Թել-Քուրդում: Ջոբարում կառավարական ուժերը լիկվիդացրել են մի շարք ահաբեկիչների, այդ թվում՝ Ջեշ ալ-Իսլամ խմբավորման պայթուցիկ նյութերի հայտնի մասնագետ Քուտեյբա Քամելին:

Ռազմական գործողություններ են գրանցվել նաեւ Դամասկոս- Հոմս ավտոխճուղու երկյանքով, որտեղ ահաբեկիչների գրոհը հաջողվել է կասեցնել:

 

 

 

Միաժամանակ Մարեա քաղաքի ծայրամասում Ան-Նուսրայի մահապարտը գործի է դրել պայթուցի ռումբերով բեռնավորված ավտոմեքենան, ինչի հետեւանքով զոհվել են ԻՊ խմբավորման տասնյակ գրոհայիններ:

 

Իսկ Հալեպի պրովինցիայի հարավում ընդհարվել են Ան-Նուսրա ու Ջեշ ալ- Մուջահեդին խմբավորումների գրոհայինները, որոնց փոխհրաձգության հետեւանքով տուժել են խաղաղ բնակիչները: Տվյալների համաձայն մահացել է 3 մարդ: Կորուստներ են կրել նաեւ հակառակորդները, իսկ Ջեշ ալ –Իսլամի շուրջ 60 գրոհայիններ գերվել են Ան-Նուսրայի ահաբեկիչների կողմից:

 

 

Նույն շարքից