Ռազմական 

Ադրբեջանական բանակում նաև արտասահմանցիներ կծառայեն

analitik.am

 

Ադրբեջանի կառավարության համապատասխան որոշումով` այդ երկրի զինված ուժերում պայմանագրային հիմունքներով ծառայելու իրավունք են ստացել արտասահմանցիները և  քաղաքացիություն չունեցող անձինք: Այս մասին  հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

 

Ադրբեջանի ԶՈւ շարքերում ծառայության համար բավական է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, դիմում, զեկույց, կրթության մասին փաստաթղթի պատճեն, ինչպես նաև լուսանկարներ:

 

Ադրբեջանում պայմանագրային հիմունքներով ծառայության կարելի է անցնել 19 տարեկանից` ունենալով միջնակարգ կրթություն, և 40 տարեկանից (սպաներ, ենթասպաներ, միչմաններ): Պայմանագրային զինծառայությունը բաց է նաև 19-40 տարեկան կանանց համար:

 

Կանոնների համաձայն` արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետ պայմանագիրը կարող է կնքվել մինչեւ 3 տարի ժամկետով: Այդ ժամկետը լրանալուց հետո, կողմերի համաձայնությամբ, այն կարող է երկարացվել: Արտասահմանցի և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են զրկվել զինծառայությունից Ադրբեջանից արտաքսվելու մասին որոշում լինելու դեպքում, կամ նրանց հետ կնքված պայմանագիրը չեղյալ հայտարարվելու դեպքում:

 

Ինչպես երևում է` Ադրբեջանի իշխանությունները չեն բավարարվում բանակում սեփական զինվորներին «մսաղացի» մեջ նետելուց, այժմ էլ որոշել են այդ «մսաղացում» օգտագործել արտասահմանցիներին:

Նույն շարքից