Ռազմական 

Սիրիական բանակը մեծ հաջողություններ է գրանցել

analitik.am

 Սիրիական զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է, որ զինված ուժերը Սիրիայի հարավային շրջաններում լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում վերականգնել են Դամասկոս, Կունեյտրա, Դարաա մարզերի մի շարք գյուղերի կայունությունն ու անվտանգությունը:

Ինչպես հաղորդում է  սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ազատագրվել են Դեր Ադաս, Դանաջի, Դեր Մաքր գյուղաքաղաքները, ինչպես նաև Մասիհ, Մարիի, Արուս, Սարջա բլուրները: Ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել են «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման մեծ թվով անդամներ: Հայտարարության մեջ նաև նշվել է, որ բանակը շարունակում է պայքարն ահաբեկչական խմբավորումների դեմ:

 

Հորդանանի տարածքից «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամները տարածվել են Սիրիայի հարավային հատվածներում և այնտեղից հարձակումներ են իրականացնում բնակիչների վրա:

 

Սիրիական բանակը Հոմսի մարզում, մասնավորապես բնակելի Աբու Հաուդադիդ, Սալամ Ղարբի և Ռահում բնակավայրերում ուժգին հարվածներ է հասցրել ահաբեկիչների թաքստոցներին՝ լուրջ վնասներ հասցնելով նրանց: Ադ Դուեբա և Մասաադա գյուղերի միջև ահաբեկիչներին պատկանող մեքենա է պայթեցվել:

Նույն շարքից