Ռազմական 

Դոնբասում հրադադարի ռեժիմը կվերահսկեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի գլխավոր շտաբները

analitik.am

Ուկրաինայի եւ Ռուսաստանի գլխավոր շտաբների պետերը փետրվարի 13-ին բանակցություններ կվարեն Ուկրաինայի արեւելքում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության հարցի շուրջը: Այդ մասին հաղորդել Է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

  

«Իմ հանձնարարությամբ գլխավոր շտաբի պետ Մուժենկոն,  նաեւ համապատասխան հանձնարարություն Է ստացել ՌԴ-ի գլխավոր շտաբի պետ Գերասիմովը, բանակցություններ կվարեն հրադադարի ռեժիմի պահպանման արդյունավետ վերահսկման ապահովման շուրջը»,- լրագրողներին հայտարարել Է Պորոշենկոն՝ ամփոփելով Մինսկում «նորմանդական քառյակի» բանակցությունների արդյունքները: 


Փետրվարի 11 – 12-ը Մինսկում կայացած բանակցությունների արդյունքներով համաձայնեցված համալիր միջոցառումները ներառում են հրադադար փետրվարի 15-ի 00:00-ից, ինչպես նաեւ անվտանգության գոտու ստեղծում ծանր սպառազինությունների (100 միլիմետրից ավելի տրամաչափի հրետանային համակարգերի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի եւ մարտավարական հրթիռային համալիրների) հետքաշման միջոցով՝ կողմերի բաժանման գծից 50-ից մինչեւ 140 կիլոմետր հեռավորության վրա:

Նույն շարքից