Ռազմական 

Մյանմարում 50 զինծառայող է զոհվել

analitik.am

Երեք օր շարունակ Մյանմարի բանակը մարտեր է մղում ապստամբների հետ, որի հետեւանքով զոհվել է 47, վիրավորվել՝ 70 զինծառայող, հաղորդում է BBC-ն:

 

Բախումները տեղի են ունեցել Կոկանգի շրջանում: Գործակալության թղթակից Յոնա Ֆիշերի խոսքով՝ դրանք ամենաթեժ մարտերն էին վերջին երկու տարվա ընթացքում: Ապստամբների շարքում կորուստների մասին տեղեկություններ չկան, հաղորդում է Gazeta-ն:

 

Տասնյակ տարիների կոնան ժողովրդի ներկայացուցիչները պայքար են մղում Մյանմարի իշխանությունների դեմ՝ պահանջելով մեծ ինքնավարություն:

Նույն շարքից