Ռազմական 

Վանաձորոմ տեղի ունեցավ Ավագ լեյտենանտի հուղարկավարության արարողությունը

analitik.am

Վանաձորի քաղաքային գերեզմանոցում այսօր՝ փետրվարի 13-ին, տեղի ունեցավ ԼՂՀ ՊԲ մարտական հենակետերից մեկում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի հուղարկավորությունը:


Հուղարկավորությանը մասնակցել է նաեւ մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքային իշխանությունները, զինվորականներ:


Նշենք, որ Տիգրան Սիմոնյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով փետրվարի 12-ին ձերբակալվել է նրա ծառայակից Տարոն Գեդեոնյանը:


Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փետրվարի 10-ին ժամը 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով արձակված կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը եւ մահացել:


Դեպքի առթիվ ՀՀ Քննչական Կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետեւանքներ):

Նույն շարքից