Ռազմական 

Սիրիական զորքերը նոր հարձակում են ձեռնարկել երկրի հարավում

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիայի արեւելյան Ղութ շրջանում հակառակորդ կողմերը փոխանակվել են հրետանային հարվածներով: Հիմնական ռազմական գործողությունները ծավալվել են Ջոբարում:

 

Արեւելյան Ղութում Ազգային ճակատի գրոհայինների կողմից ոչնչացվել է ԻՊ խմբավորման դաշտային հրամանատար Աբու Մուհամեդ Աթ-Թունիսին:

Մայրաքաղաքային շրջանի Դարեհ արվարձանում կառավարական զինուժը հրետակոծել է գրոհայինների հենակետերը: Ալ-Համայում ահաբեկչական խմբավորումները հարձակում են ձեռնարկել Ալ-Վուրուդ թաղամասի աշխարհազորայինների ուղղությամբ, մարտերի ընթացքում օգտագործելով ականանետներ ու հրթիռային համակարգեր:

Աշխարհազորայիններին, ծանր մարտերից հետո, հաջողվել է հետ մղել գրոհայինների երկու գրոհը: Վնասազերծվել է ավելի քան 20 գրոհային:

 

Միաժամանակ, սիրիական ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Ֆահեդ ալ- Ֆրեյջն այցել է երկրի հարավային շրջաններ, տեսակցել զինվորականների հետ ու շնորհավորել նրանց հարավային նահանգներում ձեռք բերված ռազմական հաջողությունների առիթով:

 

Երկրի հարավում՝ Քաֆր-Շամս քաղաքի մատույցներում ներկայումս ընթանում են արյունալի մարտեր, որտեղ սիրիական զորքերը նպատակ ունեն ԻՊ ահաբեկիչներից ազատագրել շրջակա ստրատեգիական բարձունքները: Թշնամին վերոհիշյալ շրջանում կրում է մարդկային ուժի ու զինատեխնիկայի զգալի կորուստներ ու աստիճանաբար դիմում փախուստի:

 

Նույն շարքից