Ռազմական 

Քուրդ աշխարհազորայիններն ազատագրել են շուրջ 150 բնակավայր

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Հալեպի պրովինցիայում քուրդ աշխարհազորայինները շարունակում են զարգացնել հարձակումը ԻՊ ահաբեկիչների դեմ՝ ազատագրելով նոր բնակավայրեր:

Վերջին շրջանում իրականացված հարձակումների ընթացքում նրանց հաջողվել է ազատագրել ընդհանուր առմամբ 150 բնակավայր:

 

Միաժամանակ Հալեպի հյուսիսում սիրիական կառավարական ուժերին հաջողվել է գրավել նոր հենակետեր, որտեղ կասեցվել է նաեւ գրոհայինների հարջակումն ու ոչնչացվել նրանց ավտոշարսյունը:

Ռազմական գործողությունները շարունակվել են նաեւ Հոմս պրովինցիայում ու Թելբիսի շրջանում, ինչի արդյունքու կառավարական զինոիւժին հաջողվել է ամրապնդել իր դիրքերն ու գրոհայինների պատճառել մարդկային ուժի ու զինատեխնիկայի զգալի կորուստներ:

 

Իդլիբում անհաջող գրոհից հետո գրոհայինները հրետակոծել ենԱլ-Ֆոա քաղաքն ու մոտակա քաֆարյա բնակավայրը՝ պատճառելով զգալի նյութական կորուստ:

 

Սիրիական օդուժն ու հրետանին նոր հրետակոծություններ է իրականացրել Լաթաքիայի շրջանում տեղակայված ահաբեկիչների դիրքերին, այնուհետեւ անցնելով հարջակման, ազատագրել մի շարք կարեւոր հենակետեր ու ստրատեգիական բարձունքներ:

Դարա պրովինցիայում շարունակվել են դիրքային մարտեր: Սիրիական օդուժը Թել-Բրաքւում ու Հասակա պրովինցիայում ռմբակոծության է ենթարկել ԻՊ ահաբեկիչների ռազմական հենակետերը:

 

Նույն շարքից