Ռազմական 

The National Interest. Եվրոպայի ամենահզոր բանակը Ռուսաստանինն է

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, նեկայումս Եվրոպայում գոյություն ունեն 4 հզոր բանակ, իսկ առաջատարը համարվում են Ռուսաստանի զինված ուժերը:

The National Interest պարբերականում նման կարծիք է հայտնել ամերիկյան ռազմական փորձագետ Դեյվ Մաջումդարը, նշելով, որ երկու համաշխարհային պատերազմներից հետո եվրոպական երկրների բանակները այլեւս չեն կարող մրցել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի զինված ուժերի հետ:

 

Փորձագետի կարծիքով, աշխարհի ամենահզոր բանակներից մեկը Ռուսաստանինն է, որն իր զինված ուժերում տիրապետում է հազարավոր ստրատեգիական ու բալիստիկ հրթիռներ: Բացի այդ, Ռուսաստանն, ի տարբերություն եվրոպական երկրների, ինքնուրույն է զարգացնում ու իրականացնում բանակի սպառազինությունը՝ արտադրելով բալիստիկ հրթիռներ, տանկեր ու ինքնաթիռներ: Իսկ բանակի շարքերը համալրված են բարձրակարգ զինվորականներով:

 

Եվրոպական մայցամաքում երկրորդ հորիզոնակնում է գտնվում ֆրանսիական բանակը, որը տիրապետում է անկախ միջուկային պոտենցյալի, սուզանավերի ու բալիստիկ հրթիռների: Ֆրանսիայի բանակը բավականին մեծաթիվ է, տեխնիկապես հագեցված ու աչքի է ընկել Աֆղանստանում ու Մալիում իրականացված ռազմական գործողությունների ընթացքում:

 

Երրորդ տեղում է բրիտանական բանակն, որ կորցրել է իր նախկին հզորությունը: Միջուկային հրթիռների իր ողջ պոտենցյալը Մեծ Բրիտանիան ստանում է Միացյալ նահանգներից: Ներկայումս բրիտանական ռազմածովային ուժերում հաշվում է 19 խոշոր նավ, 4 սուզանավ ու 6 հարվածային նավ:

 

Նույն շարքից