Ռազմական 

ԼԺՀ զորամիավորումներն արդեն Դեբալցեւոյում են

 

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության զորամիավորները Դեբալցեւոյում ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը, մուտք են գործել քաղաք, որտեղ ներկայումս ընթանում են փողոցային մրտեր: Այդ մասին հայտնել է LifeNews հեռուստաընկերության հատուկ ֆոտոլրագրող Սերգեյ Դավիդենկոն, նշելով, որ ներկայումս հրետանային փոխհրաձգություն տեղի չի ունենում, քանի որ շրջապատման մեջ գտնվող ուկրաինական ուժայինները ստիպված են փոխել մարտավարությունը:

 

Նրա խոսքերով, ԼԺՀ զորամիավորումներն արդեն ամրացել են քաղաքի ծայրամասերում: Չնայած հրադադարին քիչ ժամանակ է մնում, աշխարհազորայինները չեն հավատում, որ ուկրաինական կողմը կպահպանի հրադադարի ռեժիմը, ուստի ռազմական գործողությունները կարող են շարունակվել:

 

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Դեբալցեւյան շրջափակում ընդհանրապես գոյություն չունի: Դեբալցեւոյում ուկրաինական զորամիավորումների շրջապատումը ճեղքելու բոլոր փորձերը ձախողվել են:

Մասնավորապես, նախօրեին աշխարհազորայիններին հաջողվել է ոչնչացնել ուկրաինական զինուժի ավտոշարասյունը: Դոնեցկի պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը հայտարարել է, որ աշխարհազորայինները պատրաստ են Դեբալցեւոյում դադարեցնել կրակը:

 

 

 

 

Նույն շարքից