Հրադադարը, որի շուրջ համաձայնագիր էր կնքվել հինգշաբթի Մինսկում՝ Նորմանդական քառյակի 16 ժամյա բանակցությունից հետո, հնարավոր է, որ չկայանա, քանի որ անջատողականները շարունակում են կրակել. այս մասին զգուշացրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն։
Նա իրավիճակի լարվածության ողջ պատասխանատվությունը գցում է Ռուսաստանի վրա։ Ուկրաինան եւ Արեւմուտքը պնդում են, որ անջատողականները կռվում են ռուսական զենքով։
Ըստ համաձայնագրի` հրադադարն ուժի մեջ պետք է մտնի կիրակի կեսգիշերին։
BBC-ն հայտնում է, որ հակամարտության գոտում աշխատող լրագրողները իրավիճակի լարվածության թուլացում չեն նկատում։ Նույնը պնդում են ԵԱՀԿ դիտորդները։