Մշակույթ 

Քարդաշյան-Ջեններ քույրերի շնորհավորանքը՝ մոր ծննդյան կապակցությամբ

Քրիս Ջենները շարունակում է  նվերներ և շնորհավորանքներ ստանալ 60-ամյակը ստանալուց հետո: Ամենահուզիչ նվերը Քրիսի համար աղջիկների՝ Քիմի, Քորթնիի, Քենդալի, Քայլի և Քլոեի կողմից արված անակնկալն էր:

Քարդաշյան-Ջեններ քույրերը որոշել էին զարմացնել իրենց մայրիկին և նրա համար ձայնագրել էին տեսանյութ։  1985 թվականին  Քրիսը տեսահոլովակ էր նկարահանել Ռենդի Նյումանի  I Love LA երգի հիման վրա։ Եվ ահա, 30 տարի անց, նրա դուստրերը տեսանյութ են պատրաստել նույն երգի հիման վրա։

Տեսանյութում հայտնվում են ոչ միայն քույրերը, այլ նաև այլ աստղեր. Քեթի Փերին, Ջասթին Բիբերը, Օլիվյե Ռուսթենը և այլոք։ Նրանք բոլորը շնորհավորում են Քրիսին և ասում, որ սիրում են նրան։  Տեսանյութի վերջում հայտնվում է  գլխավոր աստղը՝ Քեյթլին Ջենները, իսկ թե ինչ տեսքով և ինչպես է շնորհավորում Քրիս Ջեներին, կտեսնեք տեսանյութում:

Նույն շարքից