ԴԱԻՇ-ը (Իրաք և Շամի իսլամական պետություն) վերահսկողության տակ է վերցրել Իրաքի Անբար գավառում գտնվող Էլ-Բաղդադի քաղաքը: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ավելի վաղ գրոհայինները հարձակվել էին Այն-էլ-Ասադ ավիաբազայի վրա, որը գտնվում է Էլ-Բաղդադիի մերձակայքում: Ռազմական ճամբարի վրա հարձակման պահին այնտեղ գտնվել է ԱՄՆ ծովային հետևակի 320 զինծառայող: