Ռազմական 

Ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է ավելի քան 1000 անգամ

Փետրվարի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 1000 անգամ։

Ըստ ԼՂՀ  ՊՆ օպերատիվ տվյալների համաձայն՝ այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է  շուրջ 15000 կրակոց:


ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն`անհրաժեշտության դեպքում դիմելով նաև համապատասխան գործողությունների:

Նույն շարքից