Մշակույթ 

Էլվիս Փրեսլիի «If I Can Dream» ալբոմը գլխավորել է բրիտանական աղյուսակը

Էլվիս Փրեսլիի «If I Can Dream» ալբոմը, որը թողարկվել է նրա տարեդարձին, գլխավորել է բրիտանական աղյուսակը, հայտնում է Gazeta.ru-ն::

Ինչպես նշվում է, Փրեսլիի դասական դարձած հիթերի հավաքածուն ձայնագրվել է Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

«Դա այն ալբոմն է, որն Էլվիսը իրոք ցանկանում էր թողարկել, և նա շատ ուրախ կլիներ իմանալ, որ իր երկրպագուները դեռ այստեղ են և շարունակում են սիրել նրա երաժշտությունը»,- հայտարարել է երգչի նախկին կինը`երգչուհի Փրիսցիլա Փրեսլին:

Ներկայումս վաճառված է արդեն ալբոմի 79 հազար օրինակ:

Էլվիս Փրեսլին հունվարի 8-ին կդառնար 80 տարեկան:

Նույն շարքից