Ռազմական 

Ուկրաինական ուժայինները սպասում են կրակի դադարեցման հրամանին

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ուկրաինական զինվորականները դեռեւս մնում են դիրքերում ու սպասում կրակի դադարեցման մասին հրամանին:

 

Այդ մասին երեկոյան հայտնել է ուժայինների հատուկ գործողությունների ղեկավար Անատոլի Ստելմախը, նշելով, որ իրենք սպասում են երկրի գլխավոր հրամանատար Պյոտր Պորոշենկոյի հրամանին՝ ավելացնելով, որ միայն այդ դեպքում կլքեն իրենց ռազմական դիրքերն ու կդադարեցնեն կրակը:

 

Հիշեցնենք, որ ըստ մինսկյան համաձայնությունների, հրադադարը ուժի մեջ պետք է մտնի կեսգիշերին: Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների ղեկավարներն արդեն ստորագրել են կրակի դադարեցման հրամանագիրը, սակայն մինչեւ այժմ Դոնբասի որոշ հատվածներում ընթանում են ռազմական գործողություններ:

Մասնավորապես Դեբալցեւոյում աշխարհազորայինները հետ են մղել շրջապատման մեջ հայտնված ուկրաինական ուժայինների գրոհները:

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից