Ռազմական 

Ռուսաստանը Լատինական Ամերիկայում ռազմաբազաներ չի հիմնելու

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանը Լատինական Ամերիկայում ռազմաբազաներ չի հիմնելու:

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, նշելով, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նպատակ ունի Լատինական ամերիկայի մի շարք երկրներում ստեղծել ռուսական բանակի շահերից բխող նյութա-տեխնիկական ապահովման հենակետեր:

 

Նրա խոսքերով նման հենակետերը հնարավորություն կտան տվյալ տարածաշրջանում անհրաժեշտության դեպքում ապահովել երկարատեւ նավարկություններում գտնվող ռուսաստանյան նավերի տեխնիկական հագեցվածությունն ու օժանդակությունը:

 

Բացի այդ, բանակցություններ են ընթանում ռուսական նավերի մուտքը մի շարք նավահանգիստներում դյուրացնելու համար:

 

Նույն շարքից