Ռազմական 

Իրանը կոչ է արել Պենտագոնի ղեկավարությանը զերծ մնալ անհիմն մեղադրանքներից

analitik.am

Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգհանն իր ամերիկացի գործընկերոջը խորհուրդ է տվել հետևել սեփական բառերին՝ կապված Մերձավոր Արևելքի հակամարտություններին Իրանի ակտիվ մասնակցության մեղադրանքի հետ։

Դեհգհանն ընդգծել է. «ԱՄՆ պաշտպանության նախարարը պետք է փոխի իր դիրքորոշումն իրանական իշխանությունների հանդեպ, վերանայի իր ագրեսիվ, խուլիգանական պահվածքը և այսուհետ արտահայտվի խելամիտ ու զգուշավոր»։

Ավելի վաղ Էշթոն Քարթերը The Atlantic-ին տված հարցազրույցի ժամանակ գնահատական է տվել Մերձավոր Արևելքում Իրանի գործողություններին, ինչպես նաև մեկնաբանել Թեհրանի ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա։

Դեհգհանը հայտարարել է, որ Քարթերն ավելի շուտ ցանկանում է պահպանել Իրանի ու ԱՄՆ-ի միջև լարված հարաբերություններ, ինչպես որ Սոմալիի, Աֆղանստանի, Իրաքի ու Եմենի պարագայում, քան հրաժարվել մերձավորարևելյան երկրների հետ կապված սադրանքներից։

Նույն շարքից