Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Դոնբասի Շիրոկինո ու Ստրո-Լոզովո բնակաավայրերի մոտ ընթանում են Հրետանային ու հետեւակային մարտեր:
Այդ մասին հայտնել է Դոնբաս գումարտակի հրամանատար Սեմյոն Սեմենչենկոն, նշելով, որ վերոհիշյալ բնակավայրերում աշխարհազորայինները ռազմական տեխնիկայի ու հրետանու օժանդակությամբ հարձակում են ձեռնարկել:
Նրա խոսքերով ներկայումս իրավիճակը բարդ է, վիրավորները տեղափոխվել են Դնեպր, իսկ ուկրաինական ուժայինները նոր համալրման են սպասում:
Միաժամանակ աշխարհազորայինների հրմանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը հայտնել է, որ Ուկրաինացիները Արտեվովսկ ու Լուգանսկոյե բնակավայրերի ուղղությամբ նոր ռազմական տեխնիկա են տեղափոխում՝ նպատակ հետապնդելով դիմել պրովոկացիաների ու խախտել մինսկյան համաձայնությունները:
Էդուարդ Բասուրինը հայտնել է, որ ուկրաինական ուժայինները նպատակ չունեն հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, ավելացնելով, որ Մարիուպոլի շրջանում ուկրաինական «Ազով» ու «Դնեպր» գումարտակները փորձել են Մարիուպոլի Շիրոկինո բնակավայրի մոտ ճեղքել աշխարհազորայինների պաշտպանական դիրքերը, սակայն, հետ են մղվել, տալով մեկ զոհ ու 90 վիրավոր: