Ռազմական 

ԱՄՆ-ը առաջիկայում կընդլայնի ռազմական ներկայությունը Արեւելյան Եվրոպայում

analitik.am

Պենտագոնի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներն առաջարկել են ռոտացիոն հիմունքով ավելի շատ ամերիկացի զինծառայողներ ուղարկել եվրոպական երկրներ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավի խոսքով՝ որոշումը կընդունվի առաջիկա մի քանի ամիսներին։

Սիմի-Վելիում (Կալիֆոռնիա) անցկացված համաժողովի ընթացքում ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցիչները հայտարարել են պոտենցիալ ռուսական սպառնալիքի հակազդման համար զինծառայողների ուժեղացված նախապատրաստման անհրաժեշտության մասին։ ԱՄՆ բանակի շտաբի պետ Մարկ Միլին աջակցություն է հայտնել ժամանակավոր հիմունքով տեղակայման համար Եվրոպա հավելյալ զորքերի ուղարկման մասին առաջարկին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը կատարելագործում է զինծառայողների մարզումները, որպեսզի նրանք կարողանան դիմակայել Ռուսաստանի կողմից տարբեր սպառնալիքների, այդ թվում՝ հիբրիդային պատերազմներին, ներառյալ քարոզչությանն ու ոչ ավանդական մարտավարությանը։ Միլին նշել է, որ այդ միջոցառումներն անհրաժեշտ են Եվրոպայում նոր հակամարտությունների կանխման համար։

Ներկայում ԱՄՆ ցամաքային զորքերն իրենց տրամադրության տակ ունեն Եվրոպայում 2 բրիգադ՝ 3500-ական զինծառայողով։

Նույն շարքից