Ռազմական 

Ռուսաստանն Իրանի հետ ստորագրել է S-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին պայմանագիր։

analitik.am

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն Իրանի հետ ստորագրել է S-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին պայմանագիր։ Այդ մասին Dubai Airshow-2015 միջազգային ավիասրահում հայտարարելէ «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը։

Նրա խոսքով՝ երբ կիրականացվի պայմանագևրի առաջին մասը, Իրանը հետ կվերցնի Ռուսաստանի դեմ ներկայացրած հայցը։ Ռուսաստանն ու Իրանը S-300-ների մատակարարման վերաբերյալ պայմանագիրը ստորագրել էին 2007 թվականին, սակայն այն ժամանակ Ռոսաստանն այդ համակարգերը չէր մատակարարել Իրանին, ինչի համար Իրանը հայց էր ներկայացրել Ռուսաստանի դեմ։

Նույն շարքից