Ռազմական 

Լիտվիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ զորավարժությունները

Լիտվայում մեկնարկում են Iron Sword մասշտաբային զորավարժությունները, որին կմասնակցեն 10 երկրներից 2000 զինծառայողներ: Այս մասին հայտնում է TASS-ը: Բալթյան պետության պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ մանևրերը կանցկացվեն Պաբրադեի զորակայանում և կլինեն ամենամեծն ընթացիկ տարում:

Նախարարության տեղեկությամբ՝ կներգրավվեն ՆԱՏՕ-ի 9 անդամների՝ Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Կանադայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Չեխիայի, նաև Վրաստանի ստորաբաժանումներ:

«Զորավարժությունների առաջադրանքն է՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում գոծընկերների ստորաբաժանումների փոխգործակցության մշակում պաշտպանական և հարձակողական գործողություններ իրականացնելիս»,- նշում է նախարարությունը:

Մանևրերին մասնակցության համար Լիտվայի դաշնակիցները երկրի տարածք են տեղափոխել ամենագնացներ, բեռնատար մեքենաներ և այլ ռազմական տեխնիկա:

Զորավարժությունները կտևեն մինչև նոյեմբերի 20-ը:

Նույն շարքից