Ռազմական 

Լիբիայում գրոհայինները, հնարավոր է, պատանդ են պահում 35 եգիպտացու

Լիբիայում գրոհայինները ամենայն հավանականությամբ պատանդ են պահում շուրջ 35 եգիպտացու։ Այս մասին գրում է «Ալ Յաում աս Սաբիա» լրատվական կայքը՝ վկայակոչելով լիբիական լրատվամիջոցները։


Ըստ  տեղեկությունների՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիները երկուշաբթի գերեվարվել են «Իսլամական պետության» եւ ծայրահեղ արմատական սալաֆիական «Անսար աշ Շարիա» (Շարիաթի կողմնակիցներ) խմբավորման  վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Առեւանգումները սկսվել էին այն բանից հետո, երբ եգիպտական մարտական ավիացիան մի շարք հատվածներ էր հասցրել Դերնա միջերկրածովյան քաղաքի ուղղությամբ, որտեղ գործում են «Իսլամական պետությանը» չեզոք տրամադրված զինված խմբավորումներ, գրում է ՏԱՍՍ-ը։

Նույն շարքից