Ռազմական 

Դամասկոսում վնասազերծվել է գրոհայինների ռազմական շտաբը

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Դամասկոսի Ջոբար թաղամասում սիրիական կառավարական ուժերը ստորգետնյա թունելի միջոցով անցնելով թշնամու թիկունքը, կարողացել են պայթեցնել ուսուցիչների արհմիության շենքը, որտեղից ահաբեկչական խմբավորումների գրոհայիններն իրականացնում էին քաղաքի հրետակոծումը:

 

Տվյալների համաձայն, Պայթյունի արդյունքում ոչնչացվել են տասնյակ գրոհայիններ, զենք ու զինամթերք, ինչպես նաեւ հրթիռային համակարգեր:

Շրջանի հյուսիսային հատվածներում կառավարական ուժերի հարձակողական գործողությունների արդյունքում ազատագրվել են մի շարք ռազմաստրատեգիական օբյեկտներ:

 

Միաժամանակ Ալ- Մանաշիր թաղամասում կառավարական ուժերը վնասազերծել, իսկ այնուհետեւ պայթեցրել են եւս մեկ շինություն, որում տաղակայված է եղել գրոհայինների նոր կազմավորված ռազմական շտաբը, ինչի արդյունքում վնասազերծվել են տասնյակ ահաբեկիչներ:

 

Դումի շրջանում շարունակվել են արյունալի մարտերը, որտեղ սիրիական զորքերը հրետանու ու օդուժի օժանդակությանմ զգալի առաջխաղացում են գրանցել, հրետակոծվել են նաեւ Զամալկե ավտողճուղու երկյանքով տեղակայված գրոհայինների հենակետերը:

 

Արեւելյան Ղութում տեղի բնակչությունից կազմավորված աշխարհազորայինների զորաջոկատները հարձակման անցնելով Վաֆիդեն շրջանի ուղղությամբ, կարողացել են գերել շուրջ 17 գրոհայինի, որոնց մի մասը համաձայնվել է զենքը վայր դնել ու համալրել աշխարհազորայինների շարքերը:

 

 

Նույն շարքից