Ռազմական 

Ֆրանսիական ռմբակոծիչները հրթիռակոծել են ԻՊ խմբավորման նավթահորերը

analitik.am

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ երկրի ռազմաօդային ուժերը Սիրիայի արևելքում հարված են հասցրել ԴԱԻՇ-ին (Իրաքի և Շամի իսլամական պետություն) նավթ մատակարարող օբյեկտին, տեղեկացնում է AI Arabiya-ն:

Այդ մասին նախարարը հայտարարել է Դաքարում միջազգային ֆորումում հնչեցրած ելույթի ժամանակ:

«Մենք մասնակցել ենք Սիրիայում… երեկ երեկոյան՝ Սիրիայի և Իրաքի սահմանագծում գտնվող Դեյր-էզ-Զոր բնակավայրի մոտակայքում հարված հասցնելով նավթամատակարարման կետին»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ֆրանսիան ծրագրում է Պարսից ծոցում տեղակայել «Շառլ դե Գոլ» ավիակիրը՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակում:

Նույն շարքից